Հասկանում եմ, որ հիմա վարորդների հավաքագրման փուլում ենք, բայց դա չի նշանակում, որ կանոնների կոպիտ խախտումը, մարդկանց հետ կոպիտ վերաբերմունքը, կոպիտ խոսելաձևը չպետք է պատժվի:
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք դրա վրա աչք չենք փակելու: Կարևոր չի նույնիսկ, մենք հիմա հավաքագրում ենք, թե չենք հավաքագրում, մեր այդ խիստ մոտեցումը չի դադարում: Հետևապես առաջին հերթին նաև սպասարկման որակը ունի կարևորություն»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով, անկախ նրանից՝ մի գծում ունենք հավելյալ ավտոբուս, որը դուրս է եկել գիծ, դա պարտադիր չի, որ փակի մյուս գծի պակասորդը. «Այսինքն այս թվերը պարզ չեն գումարվում։ Պակասորդը այն գծերում է, որտեղ պակաս ավտոբուս է դուրս եկել»:
0Comments