Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող թենիսի ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստը երկրորդ շրջանում առավելության հասավ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ։ 1 ժամ 45 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:3, 3:6, 6:4 հաշիվ։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի իտալացիներ Մատեո Բերետինիի եւ Անդրեաս Սեպիի դիմակայության հաղթողի հետ։
0Comments