Միհրան Հարությունյանը պատրաստվում է «Մարտեր առանց կանոնների» մենամենամարտին

Նրանք պարբերաբար տեսանյութեր են հրապարակում մարզումներից, որոնցում երևում է, որ Սվետլանան արդեն հայերեն է սովորել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram–ում տեսանյութ է  հրապարակել իր մարզումներից։

Մարզիկն այժմ պատրաստվում է «Մարտեր առանց կանոնների» իր երրորդ մենամարտին և իր մարզիչը Քիք բոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և Թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևան է:

Նրանք պարբերաբար տեսանյութեր են հրապարակում մարզումներից, որոնցում երևում է, որ Սվետլանան արդեն հայերեն է սովորել: Մարզման ժամանակ Անդրեևան հայերեն ասում է «գնացինք», «լավ», «ապրես», իսկ տեսանյութի վերջում հայերեն շեշտադրությամբ ասում է «մալադեց»։

«Համատեղ աշխատանքի ընթացքում Սվետլանա Անդրեևան արդեն հայերեն է սովորում, նույնիսկ ակցենտ է զգացվում»,– գրել է Միհրանը: