Ավստրալական Մելբուռն քաղաքում մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը:
Մրցաշարի առաջին շրջանում հայկական արմատներով Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը 2 ժամ 28 րոպե մրցախաղից հետո հեշտությամբ 3 սեթում ՝ 6:3, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող Պետեր Գյովչիկին:
Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:
0Comments