Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբիկ Մկրտչյանի կարծիքով, առաջնահերթ է լավ մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
«Մեզ համար առաջին նպատակը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցությունն է: Այնուհետև այս տարվա համար մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև Եվրոպական խաղերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Խոսելով ընտրանու ֆունկցիոնալ վիճակի մասին` Մկրտչյանը փաստեց, որ ինքը նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանից նորմալ ժառանգություն է ստացել, և ընտրանին լավ վիճակում է: «Իմ կարծիքով, մենք կկարողանանք ապահովել այդքան սպասված օլիմպիական ուղեգրերը Տոկիոյի 2020 թվականի խաղերի համար»,- շեշտեց նա:
Փետրվարի 4-ին բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում` Օլիմպավանում:
Լուսանկարը` MediaMax Sport
0Comments