Ես ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամս

Հայտնի թենիսիստուհին նաև հայերեն է սովորում

Ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ իրեն պատվավոր հայ է զգում և սկսել է հայերեն սովորել:

Հիշեցնենք, որ Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհու ամուսինը Reddit սոցիալական ցանցի հիմնադիրն է, ազգությամբ հայ Ալեքսիս Օհանյանը:

«Ես դանդաղ տեմպերով հայերեն եմ սովորում: Սխալ կլինի ասել ամեն օր, բայց սովորում եմ այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս:

Ալեքսիսն ինձ պատմում է հայերի, հայկական մշակույթի մասին: Շատ հայտնի հայեր կան, հայտնի գործարարներ: Դա շատ հետաքրքիր է և հաճելի: Նախկինում արդեն ասել եմ, որ ինձ պատվավոր հայ եմ զգում՝ ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերել է TennisWorld-ը: