«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ. այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է ԲելՏԱ-ն։
«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին: Իսկ որտե՞ղ կարող է լինել այսօր առավոտյան, գուցե առավոտյան է գնացել Մոսկվա…», - ասել է Լուկաշենկոն:
Ինչ վերաբերում է «Վագներ»-ի մարտիկներին և նրանց գտնվելու վայրին, Բելառուսին նախագահն ասել է. «Ինչպես ինձ այսօր առավոտյան են հայտնել, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գտնվում են իրենց ճամբարներում, մշտական ճամբարներում, որտեղ նրանք գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո՝ ապաքինվելու նպատակով»:
0Comments