Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 27-ին կպատասխանի լրագրողների հարցերին, շտապ ուղերձի մասին խոսք չի գնում։ Այս մասին հայտնել է բելառուսական ОНТ պետական հեռուստաալիքի լրագրող Իգոր Տուրը։
«Пул Первого»-ի գործընկերների գրառման բովանդակությունը «այսօր» բառը չի պարունակում։ Ինչքան գիտեմ, խոսքը վաղվա մասին է։ Եվ հաստատ Բելառուսում ոչ մի հրատապ բան չի կատարվում, որպեսզի Լուկաշենկոն երեկոյան եթեր դուրս գա։ Բացի այդ, Ալեքսանդր Գրիգորիևիչն արդեն ամեն ինչ արել է։ Գործերն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը»,- նշել է լրագրողը։
0Comments