ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է բոլոր այն գործընկերների հետ համագործակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, որոնք նման ցանկություն ունեն։ Երկիրը չի պատրաստվում մեկուսանալ։
«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ։ Լրիվ մեկուսանալ արդի աշխարհում ոչ ոք չի կարող, մանավանդ այնպիսի հսկայական երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է, մեկուսանալն անհնար է։ Ուստի մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, որոնք ցանկանում են փոխգործակցել»,- երեքշաբթի ասել է Պուտինը Արեւելյան տիեզերակայանում, տիեզերական ճյուղի աշխատողների հետ շփման ընթացքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
0Comments