Հրդեհի մասին ահազանգից հետո Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոնի՝ Ավիապարկի այցելուներն ու աշխատակիցներն արագ տարհանվել են: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Գործակալությունը նշում է, որ տարհանվել է մոտ 2 հազար մարդ:
Կրակը դեռ չի հայտնաբերվել:
ՌԴ ԱԻՆ-ից հաստատել են տարհանման փաստը՝ հավելելով, որ ստուգումներ են կատարվում:
Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհի մասին ահազանգը հնչել է սրճարաններից մեկում տեղի ունեցած փոքր միջադեպի արդյունքում: Տուժածներ չկան:
0Comments