Ամեն ինչ վերահսկողության տակ է, կարևորը՝ հասկանանք, թե ում. Լավրովը՝ Իրանի արտգործնախարարին

Մանրամասներ
լավրով իրան

Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բանակցություններ են վարել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Հանդիպումից առաջ նախարարները սեղմել են ձեռքերը, իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հարցրել է Լավրովին, թե ինչպես է նա։

«Ամեն ինչ վերահսկողության տակ է, կարևորը՝ հասկանանք, թե ում»,- ի պատասխան կատակել է ՌԴ ԱԳ նախարարը։