Մենք դեռ չենք հասել մեր նպատակներին. նպատակներից մեկը ապազգայնացումն է՝ խոսքը բոլոր նեոնացիստական շարժումների արգելման մասին է. այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ահա թե ինչ է ապաազգայնացումը մեր հասկացողությամբ՝ պետք է ձերբազատվել այն մարդկանցից, որոնք պահպանում են այս տեսությունն ու պրակտիկան կյանքում», - ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվել է Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ:
«Սա այն խնդիրներից մեկն է, որը մենք քննարկել ենք անցյալ տարվա սկզբին Ստամբուլում ավարտված բանակցային գործընթացի ժամանակ: Այդ գործընթացը մեր նախաձեռնությամբ չէ, որ ավարտվել է, քանի որ մեզ մասնավորապես եվրոպացիներն ասում էին՝ փաստաթղթերի վերջնական ստորագրման համար պայմանների ստեղծումը հրամայական է։ Ֆրանսիայից և Գերմանիայից իմ գործընկերներն ասում էին՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ նրանք ստորագրեն համաձայնագիրը՝ ատրճանակը գլխներին պահված: Պետք է զորքերը հեռացնել Կիևից: Ասացի՝ լավ։ Մենք մեր զորքերը հեռացրինք Կիևից: Հենց որ մենք դուրս բերեցինք մեր զորքերը Կիևից, ուկրաինացի բանակցողներն անմիջապես աղբարկղը նետեցին Ստամբուլում ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունները և պատրաստվեցին երկար զինված առճակատման՝ ԱՄՆ-ի և Եվրոպայում նրա արբանյակների օգնությամբ։ Ահա թե ինչպես է զարգացել իրավիճակը», - նշել է ՌԴ նախագահը:
0Comments