Չինաստանի օգտատերերը հայտնում են, որ տեղական տեխնոլոգիական հսկաները՝ Baidu-ն և Alibaba-ն, ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի ֆոնին հանել են Իսրայելի անունն իրենց առցանց քարտեզներից:
Չինալեզու Baidu քարտեզը ցույց է տալիս Իսրայելի սահմանները, ինչպես նաև խոշոր քաղաքներն ու պաղեստինյան տարածքները, սակայն չի ներառում Իսրայելի անունը, գրում է Wall Street Journal-ը:
Ըստ Сегодня в Израиле պորտալի՝ Իսրայել անունը անհետացել է նաև Alibaba-ին պատկանող Amap ծառայության քարտեզներից, որտեղ հայտնվում են նույնիսկ այնպիսի փոքրիկ երկրներ, ինչպիսին Լյուքսեմբուրգն է։
0Comments