ԱՄՆ-ը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտը։
««Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:
Արդյունքում, Միացյալ Նահանգները դադարեցրել է այս մեխանիզմի գործունեությունը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
0Comments