Խուլ Թրամփը և Ասիայի մահը. ինչ է կանխատեսել Վանգան 2019 թ-ի համար

Հայտնի բուլղարուհի պայծառատեսը մինչ իր մահը, շատ կանխատեսումներ է ունեցել Երկիր մոլորակի, քաղաքակրթությունների ու պետությունների վերաբերյալ, որոնց մինչ այսօր հավատում են և որոնց մի մասը Վանգայի կանխատեսմամբ իրականացել են

Հայտնի բուլղարուհի պայծառատեսը մահացել է 1996-ի օգոստոսի 11-ին, սակայն նրա կանխատեսումներին հավատում են մինչ այսօր: Եվ, ըստ գուշակության տեսաբանների, նրանցից շատերը իրականություն են դարձել, օրինակ ՝ Բրիտանիայում Բրեքսիթը, ԻԳԻԼ- ի հայտնվելը, սեպտեմբերի 11-ի դեպքերը և 2000 թ.-ին ռուսական «Կուրսկ» սուզանավի կործանումը: Այժմ «The Sun» իմացել է, թե ինչ է սպասվում մարդկությանը 2019 թվականին:

Վանգա

Վանգան կանխատեսել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կտառապի խորհրդավոր հիվանդությամբ: Քաղաքական գործչի մոտ կառաջանա սրտխառնոց և աղմուկ ականջներում, և նա կխլանա: Նշենք, որ Կուբայում և Չինաստանում ամերիկացի դիվանագետներն ունեցել են նմանատիպ ախտանիշներ:

Վանգա

Ըստ Վանգայի, դա կարող է պայմանավորված լինել գաղտնի  զենքով կամ մշտական գաղտնալսման կողմնակի ազդեցությամբ: Բացի այդ, նախագահի հարազատներից մեկը լուրջ վթարի է ենթարկվելու:

Ասիայի մի մասը կջնջվի Երկրագնդի երեսից բնական կատակլիզմի հետևանքով, որը ուժգնությամբ համեմատելի կլինի Հնդկական օվկիանոսում 2004 թվականի երկրաշարժի հետ: Ռուսաստանին, մինչդեռ, սպասվում է երկնաքարի անկում:

Ավելի վաղ Վանգան կանխատեսել էր, որ մինչև 2028 թվականը մոլորակի վրա կվերանա գլոբալ սովի հարցը: Եվ մինչև 2256 թվականն առաջին անգամ մարդիկ կստեղծեն մարսյան գաղութ, որը կդառնա միջուկային տերություն և կպահանջի անկախություն Երկրից: