Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրենք 99 տոկոսով ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայի տարածքում: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ին հաջողվել է չափազանց հաջող արշավ իրականացնել Սիրիայում:
«Մենք ոչնչացրել ենք խալիֆայության 99 տոկոսը: Դրանով է հարկավոր սկսել ամեն լրատվական նյութ», - հայտարարել է Պոմպեոն Հորդանան ճանապարհին լրագրողների հետ ունեցած զրույցում:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի ԻՊ-ի հզորացումը, որը, ըստ ԱՄՆ ներկա իշխանությունների, տեղի է ունեցել նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, այլևս երբեք չկրկնվի:
Մենք ոչնչացրել ենք խալիֆայության 99 տոկոսը. Պոմպեո
Դրանով է հարկավոր սկսել ամեն լրատվական նյութ
0Comments