Ժամանակն է, որ Արևմուտքն օգտագործի իր հնարավորությունները, փափուկ ու կոշտ ուժ լծակները Հայաստանին ու Ադրբեջանի բանակցային սեղան վերադարձնելու համար։
Կան հանգամանքներ, որոնք Ալիևին կստիպեն զերծ մնալ լայնամասշտաբ պատերազմից։
Ալիևին կարող է կանգնեցնել այն, որ Արևմտյան հանրությունը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հստակ ուղերձ հղեն Բաքվին, որ դիվանագիտական ու տնտեսական վնասներ է կրելու։
Այս մասին, ըստ Լրագրի, նշված է Ֆորեյն Փոլիսի հեղինակավոր հարթակում հրապարակված հոդվածում, որում մեջբերված են մի շարք փորձագետների կարծիքներ։
Արևմուտքը կարող է կանխել պատերազմին տանող ընթացքը։ Օրինակ, Միացյալ Նահանգները կարող է կասեցնել ռազմական աջակցությունը Բաքվին։
Վաշինգտոնը պետք է դիտարկի նաև տնտեսական պատժամիջոցների հնարավորությունը՝ ստիպելով Բաքվին նախապատվությունը տալ դիվանագիտությանը։
Տարբերակ կարող է լինել պատժամիջոցներն ադրբեջանցի զորահրամանատարների և անձամբ Ալիևի նկատմամբ:
0Comments