Գերի պետք է չընկնել, ռուս խաղաղապահներն ամեն ինչ պետք է անեին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվшրվեր. Անդրանիկ Քոչարյան

Մանրամասներ
Անդրանիկ Քոչարյան

Գերի պետք է չընկնել, էն էլ էդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու է ՀՀ-ի դեմ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Տարել են առանձնատուն, այդ բացահայտումները հերթով կլինեն: Իմ ասածն ուրիշ բանի մասին է: Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր: Իմ ասածն ընդամենը դա է»,- նշեց նա:

Ո՞վ պետք է աներ հարցին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Անվտանգության աշխատակիցները, այդ թվում ռուս խաղաղապահները»: