Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նաև անդրադարձավ Հոկտեմբերի 27-ին․ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, մենք պահանջատեր ենք, ու բացահայտվի։ Դա իրավապահ մարմինների գործն է, գործընթաց է գնում, ու մենք էլ կլինենք պահանջատեր, որ դա բացահայտվի։ Եթե չբացահայտվի, երևի ուրիշ ճակատագիր չունենա մեր պետությունը, որովհետև նման բաները կարող են կրկնվել, և բոլոր հետևանքները, որ այս օրին ենք, գալիս են Հոկտեմբերի 27-ից»։
Նրա խոսքով՝ երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները․ «Այսօր էլ պետք է խելոք լինենք գաղափարապես, որպեսզի հասնենք այն ամեն ինչին, բանակցություններ են գնում, դրա համար որպես երկրապահ նախագահ, մենք մեր գործն ենք անում, կանգնած ենք զինվորի կողքին»։
0Comments