ԱԺ-ն ընդունեց «ՀՀ Օրհներգի մասին» օրենքի նախագիծը

Մանրամասներ
աժ ազգային ժողով ալեն սիմոնյան հակոբ արշակյան ռուբեն ռուբինյան

Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Հայաստան խմբակցությունը» չմասնակցեց քվեարկությանը։  Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։