«Վերջը մի անգամ թագավոր պիտի սիրե՞նք». Ռազմիկ Պետրոսյանը իշխանության կողքին է

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Մենք Արցախն էլի վերականգնելու ենք, դրա համար պետք է միավորվենք իրար հետ, ոչ թե տարաձայնություններ ունենանք: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ, այժմ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը:

Հարցին՝ հավատո՞ւմ է խաղաղության օրակարգին, նա պատասխանեց. «Մենք ամբողջ մեր կյանքը հավատքով ենք ապրել: Չհավատայի, իրենց շարքում չէ լին, ես կանգնած եմ ամուր ու վստահ եմ՝ մենք ամեն ինչի հասնելու ենք, ու հասնելու ենք միասին, հասնելու ենք մեր սիրով, մեր նվիրվածությամբ: Սպարապետի հոգին պիտի վերականգնենք ամեն մեկիս մեջ:

Բոլորիս խոսքն այստեղ պետք է ուղղված լինի մեր ազգի միավորմանը։ Մենք 1988-ին, երբ շարժում եղավ, իրական հայի կերպար այդ ժամանակ էր, երբ մենք ամեն հայի մեջ մեր հարազատին էինք փնտրում»:

Դիտարկմանը, որ իշխանություններն են պառակտում, նա արձագանքեց. «Իշխանություններ են, ոչ կարող են պառակտեն, ոչ կարող են միավորեն։ Մենք ներսում ամեն մեկս պիտի հավատանք, վերջը մի անգամ մենք պիտի թագավոր սիրենք, մենք մեր իշխանությանը սիրե՞նք, թե չէ: Ես ոչ թե իշխանությանն եմ սիրում, ես սիրում եմ այն արժեքները, որով ես առաջնորդվում եմ:

Մենք պիտի առաջնորդվենք սիրով: 20 տարի չպիտի հանդուրժեիք, որ թալանվեր բանակը, այ այդտեղից պիտի սկսենք: Դա մեր նաև մեր թերություն է»: