Իտալիայի նախկին վարչապետ 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Բեռլուսկոնիի ղեկավարած «Առաջ, Իտալիա» կուսակցությունից:
Ըստ աղբյուրի՝ Բեռլուսկոնին խնդիր է ունեցել աղիների անանցանելիության հետ կապված:
Իտալացի գործչին հոսպիտալացրել են ապրիլի 29-ի երեկոյան: Բժիշկների իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ բարակ աղու անանցանելիություն է առկա, որը պայմանավորված է 40 տարի առաջ լեղապարկի հեռացման վիրահատությունից հետո որովայնի խոռոչում առաջացած կպումներով:
Բժիշկների խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել, հիվանդի վիճակը լավ է, և նրան դուրս կգրեն մի քանի օրից: Բեռլուսկոնիի բուժող բժիշկը չի բացառել, որ նա ցանկություն կհայտնի մասնակցելու Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ իր կուսակցության քարոզարշավին:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն է տարել, որից հետո երկար ժամանակ վերականգնվում էր:
Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է
Իտալացի գործչին հոսպիտալացրել են ապրիլի 29-ի երեկոյան
0Comments