Եթե Ուկրաինան պարտվի, ես իսկապես կարծում եմ, ՆԱՏՕ-ն կպшյքարի Ռուսաստանի դեմ․ ԱՄՆ պաշտպանության նախարար

Մանրամասներ
ամն

Ուկրաինայի պարտությունը կարող է սպառնալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

Նման գնահատական է տվել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օսթինի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, Ռուսաստանի ղեկավարությունը «դադար չի տա»։

«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան ընկնի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կպայքարի Ռուսաստանի դեմ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։