Ամերիկացին դարձել է Նյու Յորքից Սոլթ Լեյք Սիթի մեկնող ինքնաթիռի միակ ուղևորը

Երբ նա եկել է գրանցվելու, պարզվել է, որ ինքը միակ ուղևորն է

Նյու Յորքից Սոլթ Լեյք Սիթի մեկնող տղամարդը դարձել է տվյալ չվերթի օդանավի միակ ուղևորը: Այս մասին նա հայտնել է Twitter-ում հրապարակված տեսանյութի միջոցով:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, թռիքչին նախորդած վերջին րոպեներին 35-ամյա Վինսենթ Պեոնը տոմս է գնել այդ չվերթի համար: Երբ նա եկել է գրանցվելու, պարզվել է, որ ինքը միակ ուղևորն է:

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ օդանավում տեխնիկական անսարքություն են հայտնաբերել և այն ուղարկել են փոփոխման, միևնույն ժամանակ վերջին րոպեին ավիատոմս են վաճառել Պեոնին:

Տղամարդը չի շփոթվել և սկսել է տեսագրել իր արկածները:  

Ուղևորին թույլ են տվել մտնել օդաչուների խցիկ, որոնց նա շնորհակալություն է հայտնել, որ իրենք թռչում են իր համար: Բացի այդ, հրահանգները հայտարարելիս բորտուղեկցորդուհին Վինսենթին դիմել է անունով: