Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հորդորել է «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդներին հանդես գալ վճռական կոչով՝ սատարել «ազատ, արդար եւ ոչ ընտրովի» առեւտրին՝ «խոր մտահոգություն» հայտնելով համաշխարհային առեւտրի ներկայիս լանդշաֆթով, տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Օսակայում G20-ի երկօրյա գագաթաժողովի առաջին օրը՝ Աբեն նաեւ ասել է, որ Ճապոնիան՝ որպես ազատ առեւտրի դրոշակակիր, վճռականորեն կնպաստի բազմակողմանի առեւտրային համակարգի բարելավմանը եւ տնտեսական համագործակցությանն ուղղված բանակցություններին, գրում է news.am: «Այսօր ես ցանկանում եմ ղեկավարների հետ քննարկել ԱՀԿ-ում բարեփոխումների հետագա խթանման միջոցները»,- նշել է նա։
0Comments