Նազարբաևի ևս մեկ ազգական է հեռացվել պաշտոնից

Մանրամասներ

ա

Ղազախստանում շարունակվում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ազգականների պաշտոնազրկությունները։ Հունվարի 17-ին Ազգային անվտանգության կոմիտեում (ԱԱԿ) ունեցած պաշտոնից զրկվեց ելբասիի զարմիկը՝ Աբիշ Սամաթը։ Այս մասին կարգադրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Աշխատանքից ազատված Աբիշ Սամաթը Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր եղբոր՝ Սաթիբալդիի տղան է։ Նա ԱԱԿ առաջին փոխնախագահն էր։ Սամաթը սովորել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայում, իսկ հետո ամբողջ կյանքն աշխատել է Ղազախստանի իրավապահ մարմիններում՝ հասնելով գեներալ-լեյտենանտի կոչման։

Ղազախստանում պաշտոնազրկվել են նաեւ նախկին նախագահի փեսաները։ Հունվարի 15-ին պետական ընկերություններում ունեցած պաշտոններից զրկվել են Դիմաշ Դոսանովը եւ Կայրաթ Շարիպբաեւը, իսկ հունվարի 17-ին ինքնակամ հրաժարական է տվել Թիմուր Կուլիբաեւը։