Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին «մեր օրերի Հիտլեր» է անվանել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Բրազիլիան ֆաշիստի ձեռքերում է, Բոլսոնարուն մեր օրերի Հիտլերն է: Դա այդպես է: Նա չունի ո՛չ քաջություն, ո՛չ էլ սեփական որոշումներ: Նա աղանդների խամաճիկն է, Բոլսոնարուն աղանդավոր է», - հայտարարել է Մադուրոն ազգային հիմնադիր ժողովի առջև իր ելույթի ժամանակ:
Բրազիլիայի և Վենեսուելայի միջև հարաբերությունները լարված են: Դեռ մինչ նախագահի պաշտոնն ստանձնելը Բոլսոնարուն խոստացել է իրավունքի գերակայության ու ժողովրդավարության սահմաններում համապատասխան քայլեր ձեռնարկել Վենեսուելայի դեմ:
0Comments