ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Սպիտակ տանը:
«Նախագահ Բայդենն այսօր առավոտյան զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակիի հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու շրջանակներում», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:
0Comments