Սաուդյան Արաբիայում սպանության մեղադրանքով մահապատժի են ենթարկել ֆիլիպինցի սպասուհուն,- տեղեկացնում է Daily Inquirer ֆիլիպինյան թերթը:
Սաուդյան Արաբիայում Ֆիլիպինների դեսպան Ադնան Ալոնտոյի խոսքով՝ 39-ամյա կինը մահապատժի է ենթարկվել շաբաթվա սկզբին։ Ֆիլիպինների ԱԳՆ-ն «խոր ցավակցություն է հայտնել» կնոջ ընտանիքին՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողացել փրկել կնոջ կյանքը: Թեև հավելել է, որ ողջ դատավարության ընթացքում կնոջը ցուցաբերվել է հյուպատոսական օգնություն:
Ինչպես նշում է CNN-ը՝ մահապատժի դատավճիռը հաստատվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի Գերագույն դատական խորհուրդը որոշել է, որ գործը չի կարող կարգավորվել «դիա»-ի օգնությամբ (փոխհատուցում շարիաթի օրենքներով):
Որեւէ այլ տեղեկատվություն սպանության, գործի կամ մահապատժի մասին չի ներկայացվել:
Ֆիլիպինների կառավարության գնահատականներով՝ երկրի մոտ 2.3 մլն քաղաքացի աշխատում է արտասահմանում, որից մեկ քառորդը՝ Սաուդյան Արաբիայում:
0Comments