Հայաստանը զբոսաշրջային առումով այսօր տարածաշրջանի ամենաթանկ երկրներից է, ինչը ևս բացասական ազդեցություն է ունենում զբոսաշրջային ներգնա հոսքերի վրա։ @ArmeniaSputnik-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։
«Հայաստանում ընդհանուր ներգնա զբոսաշրջության անկում կա»,- ասաց Սոլոմոնյանը` հավելելով, որ անգամ անկման ֆոնին այցելությունների թվով շարունակում են առաջատար մնալ Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան։ Այս տարվա առաջին կիսամյակում ռուսաստանիցներն ավելի շատ մեկնել են Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։
0Comments