Իսրայելի «Ռեշետ 13» հեռուստաալիքը հրապարակել է եբրայերեն տեսանյութ Հայաստանի մասին։
Տեսանյութը սկսվում է Գառնի այցելությամբ, որտեղ ներկայացվում է հեթանոսական տաճարի պատմությունը: Շրջայցն ուղեկցվում է տաճարում հնչող դուդուկի ելևէջներով: Կատարմամբ հիացած հաղորդավարուհին բաց չի թողնում դուդուկ նվագել փորձելու հնարավորությունը:Տեսանյութի թիմը լինում է նաև «Վերնիսաժ»-ում, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում մուտքի մոտ գտնվող ցայտաղբյուրին: Երաժշտական գործիքների թեման շարունակվում է նաև «Վերնիսաժ»-ում՝ կենտրոնանալով ձեռագործ աշխատանքների, հատկապես գորգերի վրա:
Հայկական բերք ու բարիքին, համեղ ուտեստներին հաղորդավարուհին ծանոթանում է երևանյան շուկաներից մեկում համտեսելով ավանդական լավաշը, պանիրների տեսականին, միրգն ու բանջարեղենը:
Հաջորդ կանգառը երևանցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից է՝ Կասկադը, որը մանրամասն ներկայացվում է տեսանյութում: Նկարահանող թիմի անդամներն այս անգամ իրենց ունակություններն են փորձում պարի ասպարեզում: Նրանց է միանում հայկական ավանդական պարը ներկայացնող պարային խումբը և Կասկադի տարածքում ապահովում հաճելի միջավայր:Տեսանյութն ավարտվում է երեկոյան զբոսանքով Հյուսիսային պողոտայով և Հանրապետության հրապարակով:
Հաղորդավարուհուն ուղեկցում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը
168 ժամ
0Comments