Bloomberg հանդեսը հրապարակել է հոդված, որը վերնագրել է «Ինչու դուք պետք է գնաք Հայաստան․ 15 ոգեշնչող նկարներում»։
«Հայաստանը դեպի ծող ելք չունեցող երկիր է, մոտ 3մլն բնակչությամբ ու գտնվում է Կովկասի լեռներում։ Այն ունի մի քանի պատճառներ հայտնի լինելու՝ ոսկե մեդալակի շախմատիստներ, բարդ աշխարհաքաղաքականություն, Չերչիլի սիրելի կոնյակը, և, այո, Քարդաշյանները, ովքեր հպարտ հայ-ամերիկացիներ են։
Իսկ զբոսաշրջությո՞ւնը։ ԱՄՆ զբոսաշրջիկների մեծ մասը չեն կարողանում գտնել Հայաստանը քարտեզի վրա, չխոսենք արդեն այնտեղ այցելելու մասին»,-գրում է Bloomberg-ը։
Հանդեսը, սակայն, խորհուրդ է տալիս վերանայել մոտեցումն ու գալ Հայաստան, որտեղ, բացի հայտնի զբոսաշրջային վայրերից, գտնվում են աշխարհում ամենահին եկեղեցիներից մի քանիսը։ Ներկայացվում է նաև Երևանում ծաղկող հյուրանոցները, ռեստորանները, Դիլիջանի ազգային պարկը։ Այնպես որ, շտապեք Հայաստան։
Bloomberg-ը հոդվածում հրապարակել նաև Հայաստանի տեսարժան վայրերի 15 նկարներ ու պատմել դրանց մասին՝ Գառնու տաճար, Կասկադ համալիր, Էջմիածնի եկեղեցին , Գեղարդի վանքը։
0Comments