Տիրան Խաչատրյան խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։
Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը։ Միջնորդությունը մերժվեց։
Նշենք, որ տարեսկզբին Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր։
Ավելի վաղ, նա ձերբակալվել էր 44-օրյա պատերազմին առնչվող գործով: Տիրան Խաչատրյանը մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։շ
0Comments