Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այս մասին իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- հավելել է նա:
Նշենք, որ 24news.am-ը՝ վկայակոչելով իր իշխանական աղբյուրները հայտնել է, որ Հայաստանի իշխանություններն այս պահին քննարկում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը միակողմանիորեն ստորագրելու հնարավորությունը։
«Ըստ մեր զրուցակցի, այդ մասին քննարկումներ են ընթանում ՔՊ-ի վերնախավում, ԱԽՔ-ում և ԱԳՆ-ում։ Ըստ մեր զրուցակցի, սրանով իշխանություններն իբր ուզում են միջազգային գործընկերների մոտ կանխել Ադրբեջանի այն կեղծ պնդումները, թե ՀՀ բանակը «կրակում է» սահմանին։
0Comments