Ուկրաինան հայտարարել է Խարկովի մարզում հարձակման մեկնարկի մասին

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի բանակի 3-րդ առանձին գրոհային բրիգադը հայտարարել է Խարկովի մարզում հարձակման մեկնարկի մասին:

«Հակահարձակման արդյունքում բրիգադը վերահսկողության տակ է վերցրել զավթիչների գումարտակի պաշտպանության տարածքը, հակառակորդի դասակի և վաշտի հենակետերը և գրեթե երկու 2 կմ խորությամբ առաջացել է ռազմաճակատ»,- ըստ УНИАН-ի՝ ասված է բրիգադի հաղորդագրության մեջ։