Ուկրաինան պաշտպանում է նաեւ մեր ազատությունը․ Գերմանիայի ԱԳ նախարար

Մանրամասներ

ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկիրը պատրաստ է տարիներ շարունակ աջակցել Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ պայքարում, ներառյալ ծանր սպառազինության մատակարարումը, գրում է Deutsche Welle-ն:

«Իհարկե, ես կցանկանայի, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվեր, բայց, ցավոք, մենք պետք է ելնենք այն փաստից, որ հաջորդ ամառ Ուկրաինան կարող է նոր ծանր սպառազինության կարիք ունենալ»,- ասել է նա Bild am Sonntag-ին տված հարցազրույցում։

«Ինձ համար ակնհայտ է, որ Ուկրաինան պաշտպանում է նաեւ մեր ազատությունը, մեր խաղաղ կարգը, և մենք աջակցում ենք նրան ֆինանսապես և ռազմական առումով: Այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», ասել է Բուրբոքը: