Բայդենի այցի արդյունքը կզգացվի մարտի դաշտում. Զելենսկի

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ասել, որ ամերիկացի առաջնորդի Կիև այցի արդյունքը շոշափելի կլինի ռազմի դաշտում՝ Ռուսաստանի դեմ պայքարում։

Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, Զելենսկին ասել է Կիևում Բայդենի հետ համատեղ ճեպազրույցում։

«Այս շաբաթ արդեն լրանում է մեր անպարտելիության, ռուսական ագրեսիայի դեմ պայքարի տարին: Եվ շատ խորհրդանշական է, որ մենք ամրապնդում ենք մեր դիմադրողականությունը պարոն նախագահի հետ երկու հանդիպումներով՝ իմ ու մեր թիմի այցով Վշաինգտոն:

Այս այցերի արդյունքները, անշուշտ, շոշափելի կլինեն մարտի դաշտում, մեր զինվորների հզորացման և մեր տարածքների ազատագրման գործում»,- ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինային M1 Abrams տանկեր տրամադրելու ԱՄՆ որոշումը արդեն հիմք է դրել «տանկային կոալիցիայի» ստեղծմանը։