Մեծ Բրիտանիան եւ դաշնակիցները ավելի շատ մահաբեր զենք կուղարկեն Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, հայտնում է Sky News-ը։
Նրա խոսքով՝ նոր մատակարարումը կներառի ավելի մեծ հեռահարության հրետանի եւ ավելի շատ զենիթային հրթիռներ։ «Այսօր Ուկրաինան ավելի շատ մահաբեր օգնություն կստանա։ Մի շարք երկրներ հանդես են եկել կա՛մ նոր գաղափարներով, կա՛մ փողի խոստումներով»,- ասել է նա:
0Comments