ԵՄ-ն արգելելու է Ռուսաստանից ածուխի ներկրումը պատժամիջոցների հինգերորդ փուլի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ռուսական նավերին կարգելվի մուտք գործել ԵՄ նավահանգիստներ, սակայն կլինեն որոշ բացառություններ, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքների և պարենային ապրանքների, ինչպես նաև էներգիակիրների մատակարարումը։
Բացի այդ, ԵՄ-ն արգելելու է գործարքները ռուսական չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի հետ։
0Comments