Ուկրաինայի նախագահի թեկնածու եւ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն մեկնաբանություն է տվել այն բանից հետո, երբ պարզ է դարձել նախագահի թեկնածու Յուրի Տիմոշենկոյին կաշառելու փորձի մասին: Այս մասին գրում է pravda.com.ua-ն:
Ըստ քաղաքական գործչի՝ ընտրություններին նույն ազգանունով թեկնածուի հայտնվելը նախագահական աշխատակազմի մանիպուլյացիա է:
«Այս ամենը հիշեցնում է մի հայտնի ամերիկյան կատակերգություն, որտեղ մասնակցում են Պորոշենկոն եւ Լուցենկոն՝ «Բթամիտն ու ավելի բթամիտը»», -ասել է Տիմոշենկոն:
Նա ափսոսանք է հայտնել, որ նրանք փորձում են «սերիալ խաղալ» «գործող նախագահի կոռուպցիոն սկանդալը քողարկելու համար»:
0Comments