Դատական համակարգի բարեփոխումը պետք է բխի համակարգի անկախության առաջնահերթությունից. Ժոզեֆ Դոլ

Պետք է հարգել օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը

Եվրոխորհրդարանի պատգամավոր, Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին պնդումներին: Վերջինս կոչ է արել հարգել օենքի գերակայությունը:

Նկատի ունենալով Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման մասին կոչերը՝ Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ յուրաքանչյուր բարեփոխում բխի դատական համակարգի անկախության առաջնահերթությունից՝ որպես ժողովրդավարական հասարակության առանցքային սկզբունք: Պետք է հարգել օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը», -Twitter-ում գրել է ֆրանսիացի եվրապատգամավորը:

Հիշեցնենք, որ դատական բարեփոխումների մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նախքան այդ ուղերձը նա կոչ էր արել քաղաքացիներին արգելափակել դատարանների մուտքը՝ դատավորներին չթողնելով աշխատանքի գնալ: Այս կոչին անդրադարձել են միջազգային մի շարք կառույցներ: