Մենք ավելացնում ենք ռազմական տեխնիկայի մատակարարումը. Ջոնսոնը հայտնել է, որ ավելի շատ հրետանի կուղարկի Ուկրաինա

Մանրամասներ
ա

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կավելացնի օգնությունն Ուկրաինային և կտրամադրի նրան հրետանային համակարգեր այն իրավիճակում, երբ «հակամարտությունը շատ վտանգավոր փուլում է»։

Ելույթ ունենալով Համայնքների պալատում արևմտյան դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «հրամայական է, որ մենք թույլ չտանք Պուտինին ուժ հավաքել» Ուկրաինայի արևելքում։

«Ուստի մենք ավելացնում ենք ռազմական տեխնիկայի մատակարարումը, որն այժմ հատկապես անհրաժեշտ է ուկրաինացիներին», – ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ պատերազմը վերածվել է «հրետանային հակամարտության»։