Նապոլեոնի գահը վաճառվել է 500 000 եվրոյով

Ոսկեզօծ գահը սկզբում գնահատվել էր ընդամենը 80 000 եվրո

Ֆրանսիայի վերջին կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը հանվել է աճուրդի ու վաճառվել կես միլիոն եվրոյով: Աճուրդը կազմակերպել է Osenat աճուրդի տունը՝ ֆրանսիացի միապետի՝ Ֆոնտենբլոյում գտնվող պատմական նստավայրում, հայտնում է tass.ru-ն:

Նշվում է, որ պատմական նմուշի գնորդը խնդրել է իր անունը չհրապարակել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ոսկեզօծ գահը սկզբում գնահատվել էր ընդամենը 80 000 եվրո, ինչը պայմանավորված էր դրա իսկական լինել-չլինելու կասկածներով:

Երկար ժամանակ ընդունված էր համարել, որ Նապոլեոնը հինգ գահ է ունեցել: Դրանցից մեկը գտնվում է Տյուիլրի փարիզյան պալատում, մյուսը՝ Սեն Կլու ամրոցում, երրորդը՝ Սենատում, չորրորդը՝ Ազգային ժողովում, հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանաում:

Սակայն Osenat-ի մասնագետները վստահեցրել են, որ փորձագետներն այս նմուշն ուսումնասիրել են կես տարի ու համոզված են, որ այն Նապոլեոնին է պատկանել: