Արևմտյան երկրների՝ Ուկրաինային տանկեր մատակարարելու մտադրության մասին հայտարարությունից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է հրթիռներ ու ինքնաթիռներ ևս խնդրել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքին։
«Այսօր ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Մենք պետք է ապաշրջափակենք Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը․ մեզ համար հրետանու ոլորտում համագործակցությունն ընդլայնելը կարևոր է, մենք պետք է հասնենք Ուկրաինային ինքնաթիռների մատակարարմանը», - ասված է կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակը, Ուկրաինան ցանկանում է կործանիչներ ստանալ Արևմուտքից։
«Եթե մենք ստանանք դրանք, առավելությունները մարտի դաշտում հսկայական կլինեն։ Դրանք պարզապես F-16-ներ չեն. չորրորդ սերնդի ինքնաթիռներն այն են, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է նա Reuters գործակալության հետ զրույցում:
0Comments