Գերմանիան պատրաստում է ուկրաինացի զինվորականներին Լեոպարդ տանկերի շահագործման համար

Մանրամասներ

Գերմանիայի բանակի մասնագետներն սկսել են ուկրաինացի զինվորներին վարժեցնել Լեոպարդ 2 տանկը շահագործելուն, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Նադին Կլյուգերը, հայտնում է Zeit Online-ը։

Ուսուցումը տեղի է ունենում Ներքին Սաքսոնիայի Մյունսթեր քաղաքի զորավարժարանում:

Այն նախատեսվում է ավարտել մարտի վերջին՝ տանկերի տեղափոխման հետ «ներդաշնակեցնելու» համար։

Փետրվարի 11-ին Der Spiegel թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի զինված ուժերը այս շաբաթվա կեսից կսկսեն ուկրաինական զորքերի ուսուցումը Լեոպարդ 2 տանկերի շահագործման համար։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Լեհաստանից Գերմանիա են տեղափոխվել ուկրաինացի զինվորականների առաջին խմբերը։