Էստոնիայի վարչապետը եւ կառավարությունը հրաժարական են տվել

Մանրամասներ
էստոնիա

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը եւ կառավարությունը հրաժարական են տվել, մինչեւ նոր կառավարության գործունեության սկսվելը նա կշարունակի կատարել պարտականությունները, տեղեկացրել է ERR հեռուստաընկերության ինտերնետ-պորտալը։

«Կալասը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալար Կարիսին... Կառավարությունը... հավաքվել է արտահերթ նիստի, որտեղ վարչապետը եւ ամբողջ կառավարությունը հրաժարական են տվել»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։

Մինչեւ նոր կառավարության պաշտոնի ստանձնումը Կալասը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։

Կալասը պաշտոնը թողնում է այն բանի հետ կապված, որ հունիսի 28-ին Բրյուսելի գագաթաժողովում Եվրամիության երկրների ղեկավարները նրա թեկնածությունը հաստատել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցչի պաշտոնում։