Ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Լվովում վնասվել է բնակելի շենք, զոհվել է 4 քաղաքացի, վիրավորվել՝ ինը: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։
Նա մանրամասնել է, որ շենքի երկու մուտքերի երրորդ և չորրորդ հարկերը քանդվել են։
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ժամը 7։00-ի դրությամբ չորս մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փրկել է 7 հոգու, տարհանել 64-ին»,- շեշտել է ՆԳ նախարարը։
Նա հավելել է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Լվովում ռուսական հարձակումից հետո։
«Լվով. ռուս ահաբեկիչների գիշերային հարվածի հետևանքները, ցավոք, կան վիրավորներ և զոհեր, ցավակցում եմ ընտանիքներին, հակառակորդին անպայման շոշափելի պատասխան կլինի», - ասել է պետության ղեկավարը։
0Comments