Ուկրաինայի իշխանությունները գաղտնի են պահում իրենց առաջիկա հակահարձակման մանրամասները՝ գաղտնի տվյալների արտահոսքից խուսափելու համար։ Այս մասին գրում է «Politico»-ն՝ հղում անելով երկու եվրոպացի պաշտոնյաների, ովքեր կապի մեջ են Ուկրաինայի ռազմական հրամանատարության հետ։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի իշխանությունները վախենում են փաստաթղթերի արտահոսքից, ինչպես եղավ Պենտագոնի վերջին արտահոսքի դեպքում։ Կիևը ձեռնպահ է մնում հակահարձակման ժամկետների և զորքի քանակի ու վայրի տեղակայման մասին տեղեկատվություն տրամադրելուց: Ուկրաինայում միայն մի քանի հոգի գիտեն ծրագրի մանրամասների մասին։
0Comments