Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց պաղեստինյան խնդրի լուծման։
«Սա օգուտ ստանալու միակ ճանապարհն է։ Այնպես որ, այո, քանի որ մեզ կայունություն է պետք, և կայունությունը կգա Պաղեստինի հարցի լուծման միջոցով»,- ասել է նա՝ պատասխանելով հեռուստաալիքի հարցին, թե արդյոք կարող են լինել նորմալ հարաբերություններ՝ առանց վստահելի և անշրջելի պաղեստինյան պետության ճանապարհի։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան կոչ էր արել միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել և նպաստել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։
0Comments