Երկարատեւ հարաբերությունները հետաքրքիր դարձնելու 5 միջոց

Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի

1

1. Ավելի շատ ազնվություն

Ազնվությունն աներեւակայելիորեն կարեւոր բան է, որը զուգընկերների միջեւ վստահության առավելագույն մակարդակ է ստեղծում: Վստահությունը այն է, ինչը մարդկանց դեպի իրար է ձգում եւ միասին է պահում: Չափից ավելի հեշտ է կորցնել այն եւ դժվար է նորից վերականգնել:  

2. Մի քիչ ռոմանտիկա  

Չափից շատ ռոմանտիկան ավելորդ է, բայց, բարեբախտաբար, սիրահարված մարդիկ կարող են չափավորել այդ բաղադրիչը` չմոռանալով, որ ճիշտ համամասնություններում այն ի վիճակի է հարաբերությունները տոնուսում պահել: 

3. Ներելը  

Չկա ավելի վատ բան, քան հիշել անցյալի տհաճ պահերը: Եթե դուք ներել եք ձեր զուգընկերոջը, մոռացեք անցած վիրավորանքները, չէ որ դրանք վիրավորում են երկուսիդ էլ: 

4. Մի մոռացեք իսկական սիրո մասին

Եթե դուք իրոք սիրում եք, ինչ էլ որ լինի, կհասկանաք, որ այդ հարաբերությունները կդիմանան ցանկացած տհաճության եւ արժանի կլինեն, որ պայքարեք հանուն դրանց: 

5. Ավելի շատ ուշադրություն  

Հարաբերությունները բարդ բան չեն, այդ պատճառով հիմնական խնդիրը ոչ թե դրանք են, այլ մարդիկ:  Եթե դուք բավարար ժամանակ չեք հատկացնում ձեր զուգընկերոջը, ձեզ մոտ անմիջապես բարդություններ են առաջանում: Նույնը տեղի է ունենում նաեւ, եթե ձեր ուշադրությունը չափից շատ է: Այսինքն ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: